ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ողջ անձնակազմով պատրաստ է սեփական ուժերի ներածի չափով սատար կանգնելու հայրենի սահմանը պահող մարտիկներին:

news-images

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի շփման գծում լարված իրավիճակը կամերային երաժշտության ազգային կենտրոնը ողջ անձնակազմով նույնպես պատրաստ է սեփական ուժերի ներածի չափով  սատար կանգնելու  հայրենի սահմանը պահող մարտիկներին ու հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչներին:  Ազգային կենտրոնի տնօրեն Վ.Հովեյանի նախաձեռնությամբ երաժշտական 5 կոլեկտիվների՝ Երևանի պետական կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի,  հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի, «Հովեր»  Պետական Կամերային Երգչախմբի,  ինչպես նաև կենտրոնի ադմինիստրատիվ անձնակազմերը՝ ընդանուր 205 աշխատակից , միասնակամ  հանգանակություններ են կատարել և ստացված գումարը պատրաստվում են ուղարկել  Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության կողմից,  բարեգործությունների համար բացված բանկային հաշվին, հակամարտության գոտում բնակչության կարիքները հոգալու համար: Բացի այդ կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմակերպած ապրիլ ամսվա համերգներից գոյացած գումարները նույնպես կուղարկվեն Արցախ: