News
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ողջ անձնակազմով պատրաստ է սեփական ուժերի ներածի չափով սատար կանգնելու հայրենի սահմանը պահող մարտիկներին:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի շփման գծում լարված իրավիճակը կամերային երաժշտության ազգային կենտրոնը ողջ անձնակազմով նույնպես պատրաստ է սեփական ուժերի ներածի չափով սատար կանգնելու հայրենի սահմանը պահող մարտիկներին ու հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչներին: Ազգային կենտրոնի տնօրեն Վ.Հովեյանի նախաձեռնությամբ երաժշտական 5 կոլեկտիվների՝ Երևանի պետական կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Հովեր» Պետական Կամերային Երգչախմբի, ինչպես նաև կենտրոնի ադմինիստրատիվ անձնակազմերը՝ ընդանուր 205 աշխատակից , միասնակամ հանգանակություններ են կատարել և ստացված գումարը պատրաստվում են ուղարկել Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության կողմից, բարեգործությունների համար բացված բանկային հաշվին, հակամարտության գոտում բնակչության կարիքները հոգալու համար: Բացի այդ կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմակերպած ապրիլ ամսվա համերգներից գոյացած գումարները նույնպես կուղարկվեն Արցախ: