ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Հովեր»  Պետական  Կամերային  Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար:

Երգչախումբը հանդես է եկել «Թիատրո Դալ Վերմե» (Իտալիա), «Թիեթրը Նանթրե Ամենդիրս», «Սիտե դե լա մյուզիք», «Լը Քուաղց» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլլ» (ԱՄՆ), «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում:

«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի: Երգչախմբի փորձարարական նախագծերից են Կոմիտասյան պարերգերի բեմադրությունները, «6 առակ», «Զուգահեռ» խմբերգային ներկայացումները: Երգչախումբը մասնակցել է «Անուշ» օպերայի ադապտացիային, Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ «Ապարանյան երգերի ոչ ավանդական մշակումներ» և ամենամյա արցախյան և մարզային նախագծերին: Մշտապես համագործակցում է ՀԱՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ՀՊԵՆ-ի, «Երևանյան հեռանկարներ», «Ոսկե ծիրան», «Կոմիտասյան», «Ա. Խաչատրյան», փառատոնների, ինչպես նաև հայաստանյան բոլոր նվագախմբերի և երգչախմբերի հետ: ՀԱՖՆ-ի և Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ իրականացրել է տասնյակ օպերաներ («Եվգենի Օնեգին», «Տոսկա», «Գեղջկական պատիվ», «Սևիլյան սափրիչ», «Մադամ Բատերֆլայ», «Պայացներ», «Բոհեմ», «Արծվաբերդ», «Թիկնոցը» և այլն):

Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղ. ֆիլմերի երաժշտական աշխատանքներին, այդ թվում` «Արարատ» (ռեժ.՝ Ա. Եգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ.՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս» («Արտե» ստուդիայի վերականգնված տարբերակ), «Թևանիկ» (ռեժ.` Ջ. Ավետիսյան), «Խոստումը» (ռեժ.՝ Թերրի Ձորջ), ինչպես նաև «Պեպո» ներկայացման երաժշտական ձևավորման աշխատանքին (երաժշտ.՝ Վ. Շարաֆյան):

Ունի 7 ձայնասկավառակ:

Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնների. առաջին խմբերգային օլիմպիադային (Լինց, Ավստրիա), «Գաուդա Մատեր», «Լոգոս», «Լյուդվիգ վան Բեթհովենի» (Լեհաստան), «Ֆեստիվալ Վալ Լանդերեն» (Բելգիա) և «Միդեմ» (Ֆրանսիա), Վալերի Գերգիևի Զատկի, «Պրոսվետիտել», «Հոգևոր երաժշտության Հարավուրալյան» (Ռուսաստան), «Պոլիֆոլիա» (Ֆրանսիա), «Լա ֆաբրիկա դել կանտո», «Սյուդտիրոլ», «Լես Սակրես Ջուռնի» (Իտալիա), «Մուստոնեն ֆեստ» (Էստոնիա), «Սայրն Վալե» միջազգային (Շվեյցարիա), «Էմիլիա Ռոմանիա» (Սլովենիա), «Բեյթեդին Արվեստի փառատոն» (Լիբանան) և «Ռեին վոկալ» (Գերմանիա) պրոֆեսիոնալ միջազգային երաժշտական փառատոնների: Երգչախումբը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի Գալա համերգին (Հայաստան):

Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովեր»-ի կատարումներն արժանացել են բարձր գնահատանքի: «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա,  Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ, Ֆ. Հելգաթ, Ա. Բոչելլի, Տ. Գուրտու):

«Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2017թ.-ին «Հովեր» երգչախումբը տոնեց իր հոբելյանական 25-ամյակը։

2013-2018թթ. երգչախմբի գլխավոր գործընկերն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն` Ռ. Յիրիկյան): Երգչախումը հովանավորվել է նաև «Լույս» հիմնադրամի կողմից մինչև 2018թ.-ի ապրիլը: 2018թ.-ի նոյեմբերից երգչախմբի գլխավոր հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը: Այս համագործակցությունները երգչախմբի գործունեության համար կարևոր խթան հանդիսացան: Երգչախումբը կարևորում է համագործակցությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ:

Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018թ.-ի նոյեմբերից ռեկտորի ժ/պ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Սոնա Հովհաննիսյանը:

Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://www.hoverchoir.org/

  https://www.youtube.com/user/hoverchoir

 

ՍՈՆԱ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

գեղարվեստական  ղեկավար  և  խմբավար

 

Ծնվել  է   1963թ.  Երևանում:  Սովորել  է  Սայաթ-Նովա  երաժշտական  դպրոցում,  ապա  ավարտել է  Ռոմանոս  Մելիքյանի անվան  երաժշտական  ուսումնարանը: 1985թ.  ընդունվել է  Երևանի  Կոմիտասի  անվան  Պետական  Կոնսերվատորիան:  Ուսանողական  տարիներին  աշխատել  է՝  հաջորդաբար  118  հանրակրթական  դպրոցում,  Էսթետիկական  կենտրոնում, Պիոներների  պալատում  որպես  խմբավարության  դասատու: Ապա  ղեկավարել  է   «Հայրեն»  երգչախումբը: Կոնսերվատորիայում: Երկար  տարիներ  աշխատել  է   խմբերգային առարկաների դասախոս:

1992թ.  իր  նախաձեռնությամբ  և  ջանքերով  ստեղծում է  «Հովեր»  կամերային  երգչախումբը:

2008թ.  Սոնա  Հովհաննիսյանը  արժանացել  է  մշակույթի  նախարարության  ոսկե  մեդալի,  իսկ  2010թ.-ին՝ արվեստի  վաստակավոր  գործչի  կոչման:  

Սոնա  Հովհաննիսյանի  խոսքերով,   «Հովերի»  ստեղծման  օրվանից ի  վեր՝  իր  և երգչախմբի  կենսագրությունները  նույնացվում են:

 

 

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ

մասնաճյուղի  ղեկավար

 

 

Անուշ Քոչարյանը մշակութային լրագրող է, պրոդյուսեր եւ արվեստի մենեջեր, միջազգային արտիստների հայաստանյան եւ արտասահմանյան ներկայացուցիչ-գործակալ, «Հետք» էլ․ պարբերականի հեղինակ-լրագրող, «Սաղսարա» մշակութային-հետազոտական նախագծի գլխավոր պրոդյուսերը,  «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գլխավոր խորհրդատուն։ 

2020 թվականի մայիսից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր մենեջերն է։

Կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում (2006-2012)։ ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային ծրագրերի բյուրոյի միջազգային այցելուների բաժնի կողմից իրականացվող IVLP ծրագրի շրջանավարտ է (2012)։  Միջազգային եւ տեղական մի շարք ծրագրերի եւ նախագծերի իրականացնող է, ռազմավարական եւ մարկետինգային պլանի մշակող։

2012-ին դարձել է Eurodram (European network for drama in translation)-ի հաղթող, 2015-ին՝ Նյուրնբերգի պետական թատրոնի դրամաների մրցութային ծրագրի երկրորդ մրցանակակիրն է։ Դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Երեւանի պետական համալսարանի հրավիրյալ դասախոս է։

Համատեղ միջմշակութային ծրագրեր է իրականացրել Լեհաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Թուրքիայի, Նահանգների  եւ այլ երկրների կինոյի, երաժշտության ոլորտի ներկայացուցիչների հետ։

 

Հովեր

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ

«Հովեր» Պետական Կամերային Երգչախումբ