ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, գեղարվեստական  ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:

2001-ին երգչախումբը 3 անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում: 2006-ին մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճ»-ում և Եկատերինյան պալատում` որով եզրափակվեց Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին: 2007-ին երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում:

Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում:

2009-ին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել համերգ-դասախոսություններին Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բերնի կենտրոնական տաճար Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):

Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝

Սեն-Լուի տաճար, Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում-«Salle Schwietzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg» (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), «Ֆրաուկիրխե տաճար» (Դրեզդեն), Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես), «Մեգարոն» համերգասարահում (Աթենք):

Կամերային երգչախմբի մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS POETICA» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006-ին Համաշխարհային Երաժշտական Գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ, որի ամբողջական ինֆորմացիան զետեղված է անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական պատվավոր կատալոգի էջերում:

Երգչախմբի բազմաժանր երգացանկում ընդգրկված են  համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և ոկալ–սիմֆոնիկ բազում ստեղծագործություններ, վաղ միջնադարից մինչև այսօր, այդ թվում  կատարվել են բազմաթիվ Հայաստանյան պրեմիերաներ:

ՀՊԿԵ-ի կարևոր առաքելությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների քարոզչությունն է: Փայլուն կատարում է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երևանում հաճախակի տեղիունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագրեր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով ուսումնական հաստատություններում և Հայաստանի մարզերում` երգչախմբային արվեստը ներկայացնելով Հայաստանի լայն հանրությանը:

 Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://armchoir.com/

  https://www.youtube.com/user/TheArmChoir

 

 

ՌՈԲԵՐՏ  ՄԼՔԵՅԱՆ

 

 գեղարվեստական ղեկավար  և  խմբավար 

                                               

 

Երաժշտական գործունեության առաջին քայլերն սկսել է ջութակահարի մասնագիտությամբ: Այնուհետև զուգահեռաբար սովորել է սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն, ուսումը   շարունակելով Սանկտ Պետերբուրգում:

Մասնագիտական  մեծ փորձ է ձեռք բերել, աշխատելով՝

  • Երեվանի  Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի  եվ  երաժշտագիտական ամբիոնի  ուսանողների  երգչախումբ:
  • Կոնսերվատորիայի  երիտասարդական  երգչախումբ՝  հանրապետական մրցույթի ՚՚՚«Gran-pri»  մրցանակ, որին համատեղ  Էմին Խաչատրյանի  դասարանում  եղել է ասիստենտ  ստաժոր :
  • .  Գյումրիի  պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եվ գլխավորն դիրիժոր : Նույն  ժամանակահատվածում  նաեվ Գյումրիի  կամերային  երգչախմբի  գեղ  ղեկ  եվ գլխավոր  դիրիժոր(1992-2000)
  • . Երեվանում  ստեղծում է  «Հայ  ֆոլկ»  վոկալ անսամբլը : Բացառիկ  հաջողություններ  հանրապետությունում  եվ  բազմաթիվ  հյուրախաղեր (1995)
  • 2000 –ից Հայաստանի  պետական կամերային  երգչախմբի գեղարվեստական  ղեկավար  եվ  գլխավոր  դիրիժոր :

Հյուրախաղերով  ելույթներ  է  ունեցել  Փարիզում( Սեն-Լուի, Սալ Գավո),  Լիոնում,  Մարսելում,  Հալեպում,  Դամասկոսում,  Լաթակիայում, Թբիլիսիում,  Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում(Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում),  Հանովերում ,  Ֆրանկֆուրտում ,Ստրասբուրգում, Բերգամոյում(Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ համատեղ ):

ARS POETICA  ձայներիզի թողարկում  աշխարհահրչակ  ECM  ձայնագրման  ստուդիայի  կողմից , ձայներզի  ամբողջական  ինֆորմացիան  անգլիական  «THE  GRAMOPHONE»  երաժշտական  կատալոգի պատվավոր  էջերում :

Հայաստանի  մշակութային  կյանքի  եվ  երաժշտության մեջ  նշանակալի  ներդրման  համար  1996  թվականին  պարգևատրվել է  «Մովսես  Խորենացու»  անվան  մեդալով:

2008 թվականին  արժանացել  է  Հայաստանի  Հանրապետության  արվեստի  վաստակավոր գործիչի  բարձր կոչմանը: 

 

 

 ԱՐՄԵՆ  ԱՐԱԲՅԱՆ

մասնաճյուղի  ղեկավար

                                                                                 

 ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է: 1975թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: 1978թ. որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988-ին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը: 1991-93թթ. ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենն է եղել: 1993թ. նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ:

1996-97թթ. ծառայել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1997-ին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007-ից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է իսկ 2011-ին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

ՀՊԿԵ