ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում տեղի կունենա Հայաստանի պատական կամերային երգչախմբի համերգը

news-images

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում տեղի կունենա Հայաստանի պատական կամերային երգչախմբի համերգը` /գեղ. ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան/ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, իսկ  հոկտեմբերի 20-ին կոլեկտիվի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:

Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում անցկացվող համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/ Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/ Մավր Մկրտչյան /բարիտոն/Աշխեն Թադևոսյանը /մեցցո սոպրանո/: