ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուբլինում կայացել է Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը

news-images

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանի հովանու ներքո Դուբլինի Քրիստոսի  տաճարում տեղի է ունեցել Տիգրան Համասյանի և  Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Դուբլինի արքեպիսկոպոս Միքայել Ջաքսոնը, իռլանդական խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնատար անձինք: