ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՇԱՐԱԿՆՈՑ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ

news-images

«Տաղարան» -ի մայիսի 25-ին կայացած համերգին հնչեցին մեղեդիներ Ձորափորեցուց (7-րդ դար) մինչև... Սեդրակ և Երվանդ Երկանյաններ)
Թանկագին քարերի շարան՝ շար-ական, հոգևոր երգերի շարան: VII-VIII դարերում ստեղծված «Որ նշանաւ ամէնայաղթ» շարականի անվանումն էր դարձել խորագիրը հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը համերգի, որ պանծացնում էր մեր պատմական հաղթանակները 20-րդ դարասկզբին՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, այլուր: Հայ ժողովրդի լինելիության հարցն էր լուծվում այդ օրերին՝ արդեն քանիերորդ անգամ մեր պատմության ընթացքին, և ժողովրդի բռունցքման հերթական օրինակը սերունդներին դաս է, հպարտության աղբյուր, մերօրյա դիմակայության դրդիչ ուժ: Հաղթական Մայիսի 28-ին նվիրված համերգը ևս յուրօրինակ թանկագին շարակնոց էր տաղերի, նվագների, երգերի, հոգևոր նվիրումների: