ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով: «Իմ հայրենիք զիս կ՛կանչէ» խորագիրը կրող երեկոն կանցկացվի սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը: Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Արսեն Ստեփանյանը, Հովսեփ Նշանյանը, Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը:
Համերգին կներկայացվեն ավանդական երաժշտության գոհարներ: Հավելենք, որ «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, առաջիկա համերգն էլ նախատեսված է հոկտեմբերի 11-ին: