ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռիչարդ Կլայդերման և Հայաստանի պետական կամերային նվագախումբ

news-images

Ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և համաշխարհային երաժշտություններիկատարող Ռիչարդ Կլայդերմանը մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումհանդես եկավ համերգով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների (նվագախմբիտնօրեն՝ Նորայր Նազարյան, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ընկերակցությամբ։

Ռիչարդ Կլայդերմանը կատարեց իր հանրահայտ «Ballade pour Adeline», «Love at first sight» , «L for Love», «Chariots of fire» և այլ հայտնի մեղեդիներ։

Հնչեցին նաև ֆիլմերից երաժշտություններ՝ «Կարիբյան ծովի ծովահենները», «Լեոն», «ԻնդիանաՋոնս»,«Աստղային պատերազմներ» և այլն։

Դաշնակահարը նաև անակնկալ էր պատրաստել հայ հանդիսատեսի համար։ Նա կատարեց հատվածԱրամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից:

Ավելի վաղ Ռիշար Կլայդերմանն ասել էր, որ մենահամերգը նվիրում է 

կանանց: