ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Պետրոս Փափազյանի ղեկավարությամբ
Դեկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը` բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Հենդելի, Բենդայի, Վ. Մանուկյանի, Անանյանի և այլոց գործերը: Համերգի մենակատարն էր Վաչե Հովեյանը: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում:
Մշակութային ու քաղաքական առումով լուրջ միջոցառում էր, քանի որ ներկա էին նաև Բուլղարիայի արտակարգ ու լիազոր դեսպանն ու ուրիշ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: Իսկ դիրիժոր Փափազյանը հրաշալի տպավորություններով հետ գնաց Հայաստանից:
Նշենք, որ հենց համերգի օրը մշակույթի նախարարության բարձրագույն ոսկե մեդալով է պրագևատվրել Պետրոս Փափազյանը, իսկ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը արժանացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մեդալին՝ մշակույթի ու արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար: