ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի Եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

news-images

Ս/թ օգոստոսի 5-ին Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը վերադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված Եվրոպական հյուրախաղերից: Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում հինգ համերգներով հանդես եկավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում, ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ, ինչի մասին վկայում էին համերգային դահլիճներում ունկնդիրրների ջերմ ընդունելությունը, բուռն ծափահարությունները և համերգի ավարտին հետնաբեմում հավաքված մարդկանց բազմությունը, որ անձամբ էր ցանկանում շնորհավորանքներ հղել դիրիժոր Վահան Մարտիրոսյանին և նվագախմբի երաժիշտներին: Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան դասական կոմպոզիտորների, այդ թվում Կոմիտասի ստեղծագործությունները։