ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը ՀՀ անկախության տոնին ընդառաջ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում
կազմակերպել էր տոնական միջոցառում, որտեղ տոնական համերգային ծրագրով
ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական այրեր, Հայաստանում հավատարմագրված
բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ղեկավարներ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի հյուրեր և մշակութային գործիչներ: