ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Վիկտոր Միլոսերդովի հետ
Վիկտոր Միլոսերդովի համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ընդգրկում էր մի քանի հեղինակների գործեր՝ Բրուխ, Բրամս, Զիմբալիստ, Ստրավինսկի: Համերգի տևողությունը շատ երկար չէր, բայց զգացմունքի լարմամբ և ընտրված հեղինակների գործերի ներկայացման յուրահատկությամբ՝ բազմազան և «հագեցնող» էր: Բրուխի ստեղծագործությունը, որ թարգմանաբար նշանակում է ապաշխարանքի աղոթք, աղերս է՝ թողություն տալու ասված և չիրագործված խոստումների համար: Վիկտոր Միլոսերդովը այն կատարեց առանձնակի արտիստիզմով, զուտ իրեն հատուկ բեմական կեցվածքով, անհատի իր շունչը խառնելով թավջութակի նվագին, և դա առավել քան ազդեցիկ էր…
Ջութակի համար գրված բարդ ստեղծագործությունների կատարումը թավջութակով նոր բան չէ Վիկտոր Միլոսերդովի համար: Նա անցել է Լ. Բ. Եվգրաֆովի դպրոցը, որի ստեղծած մեթոդով հնարավոր է դարձել թավջութակով կատարելու ջութակի համար գրված վիրտուոզ ստեղծագործություններ: Նման մի քանի ստեղծագործություններ Վ. Միլոսերդովը հնչեցրեց երևանյան բեմահարթակից: Որոշ գործեր կամերային նվագախմբի կատարման համար փոխադրվել էին՝ Վիկտոր Միլոսերդովի երևանյան ելույթին հնչեցնելու նպատակով: Դրանց թվում էին Բրամսի հունգարական պարերը: Միլոսեդովը Բրամս վաղուց է կատարում աշխարհի բեմերում: Նրա համերգների երկացանկում ընդգրկված են Բախի, Վիտալիի, Հենդելի, Ֆրանկի, Դեբյուսիի, Պագանինիի, Սարսատեի, Վիլլի, Լոբասի, Ցիմբալիստի, այլոց ստեղծագործությունները: