ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով
Հայաստանի պետական կամերային երգչախումբը փետրվարի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով կմեկնարկի Կոմիտասի 150-ամյա հոբելյանական տարին՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
«Կոմիտաս-150» խորագրով համերգին երգչախումբը կներկայացնի Կոմիտասին, երեք հիմնական ժանրերում՝ խմբերգեր, դաշնամուրային մանրանվագներ, մեներգեր:
Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Արմեն Գրիգորյանը (բաս), Նվարդ Ալոյանը (դաշնամուր):
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչԿոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: