ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կամերային նվագախումբը հանդես եկավ «Իտալական մոտիվներ» խորագրով համերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեց «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ: Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցավ Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո: Ներկայացվեցին Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։
Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակը:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ դաշնակահար Ռիտա Կուչեն (Իտալիա), ով որպես մենակատար հանդես էգալիս Իտալիայում և ամբողջ աշխարհում մի շարք կարևոր նվագախմբերի հետ: Կուչեն ծնվել է իտալականԱլբենգա քաղաքում: Պատմում է՝ դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից, տատիկն էլ դաշնակահար է եղել:Փաստում է՝ առաջին անգամ է Հայաստանում: Մեր երկրում ներկայացրեց Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 12-ը:
«Շատ ուրախ եմ, որ ստացա այստեղ հանդես գալու հրավերը, ուրախ եմ, որ ելույթ ունեցա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մոցարտն իմ սիրելի կոմպոզիտորն է: Մոցարտի այս կոնցերտը շատ գեղեցիկ է, բայց բարդ գործ է»,-նշում է դաշանկահարուհին:
Ի դեպ, Կուչեն կատարել է նաև տարբեր ստեղծագործությունների ձայնագրություններ իտալական ևարտասահմանյան ռադիո ու հեռուստաընկերությունների համար: Դաշնակահարուհին զբաղվում է նաևմանկավարժական գործունեությամբ, դասավանդում բուհերում և երաժշտական դպրոցներում:
Համերգի ավարտին հանդիսատեսը Կուչեին առանց «բիս»-ի բաց չթողեց: