ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո

news-images

ս/թ դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին

Կարևորված եմ  որպես բարձրադիր

Արոտավայր…

Թիկունքիս կճղակահետքը թաքցնում եմ

Կակաչի արցունքով …

                                                                                                        Հ. Հովեյան

Հանդիսույթը  կվարի  ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:

Հոբելենական  երեկոյի ընթացքում կհնչեն Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա  Յուզբաշյանի կատարմամբ:

Կներկայացվի  Հ. Հովեյանի բանաստեղծությունների  նորերս հրատարակված՝   «РУИНЫ НОЯБРЯ» /«Նոյեմբերի ավերակները»/  ռուսերեն  ժողովածուն:

Հեղինակի և նրա անցած ուղղու մասին  կխոսեն  գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:

Կցուցադրվեն պատառիկներ  Հ.Հովեյանի անձնական տեսադարանից:

Ելույթ կունենան.

«Հովեր»  պետական կամերային երգչախումբը

«Արամ Խաչատրյան»  պետական լարային քառյակը

«Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը