ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը

news-images

«Ապարանյան երգեր»

Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի  համերգը:  Ալինա Փահլևանյանի ժողովածուներից ընտրված «Ապարանյան երգեր»-ի նոր մշակումները ամեն համերգին հնչում են նորովի: «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ ծրագրում իմպրովիզները ծնվում են հենց բեմում: Համերգն ուղեկցվեց հանդիսատեսի հետ անմիջական շփումներով` համեմված ապարանյան պարզ ու անկեղծ երգերի տրամադրությամբ: