ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հովերը» «Քարնեգի հոլ» համերգասրահում

news-images

 

 

 

 
hover hyurakhagher

Մայիսի 26-ին՝ ժամը 20:00, Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա  «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի հաջորդ համերգը: Ելույթ կունենան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար Եվգենի Կիսինը: 

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Ազիզյանի, Վ. Շարաֆյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Բաբաջանյանի, Ք. Պենդերեցկու, Ֆ. Շոպենի ստեղծագործությունները: Այդ օրը տեղի է ունենալու նաև Ք. Պենդերեցկու ստեղծագործության պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: