ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լոյս ի Լուսոյ» նախագծի առաջին համերգը

news-images

 Տիգրան Համասյանը  հանդես  կգա  Երևանի պետական կամերային երգչախմբի հետ  համատեղ:

 

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) համատեղ նախագծի «Լոյս ի Լուսոյ» առաջին համերգը կայանալու է մարտի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Երևանյան համերգից հետո Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը նախագծի շրջանակներում առաջիկա ամիսներին ելույթ են ունենալու Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում: 

«Լոյս ի Լուսոյ» նախագիծի ընթացքում հնչելու է հոգևոր երաժշտություն՝ Տիգրան Համասյանի բացառիկ մեկնաբանություններով. օրհներգերը, շարականներն ու տաղերը՝ մշակած դաշնամուրի և երգչախմբի համար: