ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն

news-images

Կամերային երաժշտության տանը հունիսի 25-ին կայացավ  Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի բացումը: 

 Փառատոնի բացումը վստահված էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին` Վահան Մարտիրոսյանի և Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ։

Փառատոնային 5 օրվա ընթացքում սպասվում են նաև ելույթներ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, Կոմիտասի թանգարանում, Արամ Խաչատրյանի թանգարանում, Նարեկացի արվեստի կենտրոնում։

Այս տարի Հայաստան  են ժամանել մոտ 40 մասնակից 13 երկրից `Ռուսաստանից, Վրաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից: