ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ հոգևոր երգերը Դիարբեքիրի հայկական եկեղեցում

news-images

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարի հերթական ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել: 

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսում Համասյանի և Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը տևել է ավելի քան մեկ ժամ:Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն կշարունակվի Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, հունիսի 29-ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակում: