ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Տաղարան» Հնագույն երաժշտության համույթ: «Ձայն նորաց» խ
Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը նոյեմբերի 30-ին տեղադրվեց քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի արարումը՝ Երգող Կոմիտասի կիսանդրին:
Քանդակի բացումը նախորդեց «Տաղարանի» համերգին, որ ուներ «Ձայն նորաց» խորագիրը: Քանդակի բացմանը հաջորդած համերգին «Տաղարանի» նվագակցությամբ իրենց առաջին բեմելույթներն ունեցան տակավին պատանի դուդուկահարներ, շվիահարներ, քանոնահարներ... Օրը երկակի խորհրդանշական եղավ. ասես,Կոմիտասն իր կենդանի երգով ներկա եղավ ու մշտապես էլ կգտնվի երևանյան լավագույն համերգասրահներից մեկում: Նոր սերնդի կողմից կոմիտասյան մշակումների կատարումները եկան հավաստելու, որ հայոց երգի ակունքները պեղած հայ հանճարն ունի իր հետևորդները, որ Կոմիտասը միայն անուն չէ, այլ կենդանի հունչ է, մեզ հաղորդված արյան բաղադրիչ...
Համերգը խոսուն անվանում ուներ՝ «Ձայն նորաց»: «Նորերի» մեջ դուդուկահարներ Արտակ Հայրապետյանը և Էրիկ Ավագյանը «Տաղարան» համույթի մենակատար-դուդուկահար, «Ծիրանի» անսամբլի գեղ. ղեկավար Արտակ Ասատրյանի սաներն են, որոնց արդեն տարիներ իր գիտելիքներն ու փորձառությունն է հաղորդում և պատրաստում բեմելուն:
Համերգը եզրափակվեց հայ ավանդական նվագներից մեկի՝ «Յարիմոյի» կատարմամբ. այն հնչեցրեց քանոնահարուհիների «փունջը»՝ «Տաղարանի» նվագակցությամբ: