ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրես։

news-images

Ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրեսի համերգը՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին

     Ապրիլի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրեսի համերգը: Ռուսաստանից համերգին մասնակցում էին առաջատար երեք երգչախմբեր, Հայաստանից՝  Երևանի պետական կամերային երգչախումբն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի գլխավոր հովանավորը, ինչպես նաև կազմակերպիչներից մեկը «Ակտի գրուպ»-ն էր: Համերգի կազմակերպիչների թվում նաև Հայաստանի մշակույթի նախարարությունն է:

      Կոնգրեսի աշխատանքը կտևի մինչև ապրիլի 19-ը։ Բացի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախմբից, կոնգրեսին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա), «Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա)։

       Հիշեցնենք, որ այս տարի ուղղափառների ու կաթոլիկների մոտ Սուրբ Զատկի տոնը համընկել էր, քրիստոնյաների համար այդ կարևոր տոնը նշվում էր և Հայաստանում,  և Ռուսաստանում: Այդպես հազվադեպ է պատահում: