ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգ
Մարտի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ո՛չ հանդիսատեսի, ո՛չ էլ հեքիաթային երաժշտության պակաս չէր զգացվում: Գարնան առաջին կիրակի օրը հայ հանրությունը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):
Երեւանյան բեմում իրենց յուրահատուկ մեկնաբանություններով հանդես եկան մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ, Շվեյցարիայից ժամանած դաշնակահար Ֆրանսուա-Գզավյե Պուազանը եւ կլարնետահար Դամիան Բաքմանը: Կլարնետի համար Մոցարտի գրած կոնցերտը կարեւոր կոնցերտներից մեկն է, որովհետեւ երաժշտական այդ գործիքի համար չկան շատ կոնցերտներ, իսկ ահա Մոցարտինը ամենահայտնիներից մեկն է: Դժվար էր պատկերացնել, որ կան դաշնակահարներ, ովքեր դեռ չեն կատարել Բեթհովենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր»-ը, սակայն արի՛ ու տե՛ս, որ Ժնեւից ժամանած դաշնակահար Ֆրանսուա-Գզավյե Պուազանն այն Հայաստանում կատարեց առաջին անգամ: Երեկոյի ընթացքում հնչեցին Բեթհովենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր» եւ Մոցարտի «Կոնցերտկլարնետի համար լյա մաժոր» ստեղծագործությունները: Համերգը սպասված էր հանրության համար, ինչի մասին վկայում էին լեփ-լեցուն դահլիճը եւ հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները: Հավելենք, որ համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշրջանի երկրորդհամերգն էր։