ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլսի 15-ին տեղի ունեցավ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը , որն արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին և ջերմ ընդունելությանը: Համերգին հնչեցին Կոմիտաս, Էդգար Հովաննիսյան, Սերգեյ Եկիմով(կատարումը նվիվեց ՌԴ-ից ժամանած հատուկ հյուրերին): Հաջորդիվ հնչեցին «Վիլի Վայներ և ընկերներ» խորագիրը կրող ծավալուն մի ծրագրից խմբերգեր: Ստեղծագործությունների փողադրումները երգչախմբի համար կատարել էին Երվանդ Երկանյանը, Լիլիթ Եդիգարյանը, Վահագն Բաբլոյանը, Աննա Ազիզյանը:
Կլառնետի մենանվագով երգչախմբի հետ համատեղ ելույթ ունեցավ Էրիկ Պապանյանը: Համերգն եզրափակվեց Duke Ellington - "It don`t mean a thing" և Cosuelo Velasquez-"Besame Mucho" հանրահայտ ստեղծագործությունների երգչախմբի համար ջազային փոխադրումներով: