ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

news-images

Մենակատարների պետական անսամբլ/Արտ Սինեմա/

Փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի, կենտրոնի Մենակատարների պետական անսամբլ-Արտ Սինեմա մասնաճյուղի տնօրեն, ջութակահար Հայկ Վարդանյանի, մասնաճյուղի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Աշոտ Խոյեցյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Արտ Սինեմա անսամբլը ստեղծվել է 2010 թ.-ին: Խումբը ձեռք է բերել մեծ ճանաչում թե` Հայաստանում և թե`արտասահմանյան երկրներում: 2017 թվականի հունվարին Վաչե Հովեյանի հրամանով՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի Մենակատարների պետական անսամբլը վերակազմավորվել է: Այժմ մասնաճյուղը կոչվում է Մենակատարների պետական անսամբլ- Արտ Սինեմա: Բանախոսները կներակայցնեն անսամբլի առաջիկա ծրագրերը:

Փետրվարի 19-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա անսամբլի համերգ-շնորհանդեսը: Հրավիրում ենք լուսաբանման:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 539833

Էլ- փոստ: contact@armenpress.am