ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համերգներ

Համերգ՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ

news-images

Հնագույն երաժշտության Տաղարան համույթը դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը կներկայացնի համերգ՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ:

Հնագույն երաժշտության Տաղարան համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը կներկայացնի համերգ՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ:

Համերգին հանդես կգան Հենրի Երկանյանը (թավջութակ) և Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ): Որպես դաշնակահարներ հանդես կգան Արմեն Աղաջանյանը, Սեդրակ Երկանյանը:                                                        

Ծրագրում կներկայացվեն Վիվալդիի, Չայկովսկու, Պոպերի, Բրամսի, Ֆորեի գործերը: