Համերգներ
ՇՎԵՅՑԱՐԱՑԻ, ԻՍՊԱՆԱՑԻ ԵՎ ՀԱՅ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՄԵԿ ԲԵՄՈւՄ
Ծրագրում` Հայդն - «Sinfonia concertante» ջութակի, հոբոյի, ֆագոտի և նվագախմբի համար
Մոցարտ - «Sinfonia concertante» փողայինների և նվագախմբի համար
Բախ - Կոնցերտ դաշնամուրի համար թիվ 1
Սիրով տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան
Մենակատարներ` Լուկաս Ռաաֆլաուբ /Շվեյցարիա/թավջութակ
Ավետիք Ղազարյան /կլարնետ/
Միքայել Զաքարյան /Շվեյցարիա/ջութակ
Ֆրանսուա-Գզավյե Պոազան /Շվեյցարիա/դաշնամուր
Մանե Հարությունյան /Գերմանիա/հոբոյ
Էդմունդ Ուորսֆոլդ Վիդալ /Իսպանիա/ հոբոյ
Շմավոն Գրիգորյան /ֆագոտ/
Արմեն Կարագյան/գալարափող/
Տոմսի արժեքը՝ 2000 դր.
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 010/52-67-18