Համերգներ
«ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ»
Ծրագրում՝ Ռուբեն Հախվերդյան
Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը և Ռուբեն Հախվերդյանը նախաձեռնել են «ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ» սպասված նախագիծը, որը տեղի կունենա ս/թ նոյեմբեր 5-ին, 9:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երեկոյի ընթացքում սիրված երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի իր Կտակ, Հիսունից հետո, Եվ ուղիղ ժամը 12ին և այլ ստեղծագործություններ /մշակումը և գործիքավորումը Ն. Զարիֆյանի/:
Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000, 7000
Տեղեկությունների համար զանգահարել` 043507050, 055304030