ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համերգներ

Մուտք ձայնային հաճախականություն

news-images

Արամ Խաչատրյան համերգասրահ

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ համերգ:

Ապրիլի 19-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և 5th Season խմբի համերգը:

5th Season խմբի կազմում հանդես են գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս):

Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները:

Համերգային երեկոն կրում է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը: