
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:
2001-ին երգչախումբը 3 անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում: 2006-ին մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճ»-ում և Եկատերինյան պալատում` որով եզրափակվեց Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին: 2007-ին երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում:
Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում:
2009-ին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել համերգ-դասախոսություններին Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բերնի կենտրոնական տաճար Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):
Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝
Սեն-Լուի տաճար, Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում-«Salle Schwietzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg» (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), «Ֆրաուկիրխե տաճար» (Դրեզդեն), Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես), «Մեգարոն» համերգասարահում (Աթենք):
Կամերային երգչախմբի մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS POETICA» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006-ին Համաշխարհային Երաժշտական Գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ, որի ամբողջական ինֆորմացիան զետեղված է անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական պատվավոր կատալոգի էջերում:
Երգչախմբի բազմաժանր երգացանկում ընդգրկված են համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և ոկալ–սիմֆոնիկ բազում ստեղծագործություններ, վաղ միջնադարից մինչև այսօր, այդ թվում կատարվել են բազմաթիվ Հայաստանյան պրեմիերաներ:
ՀՊԿԵ-ի կարևոր առաքելությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների քարոզչությունն է: Փայլուն կատարում է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Երևանում հաճախակի տեղիունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագրեր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով ուսումնական հաստատություններում և Հայաստանի մարզերում` երգչախմբային արվեստը ներկայացնելով Հայաստանի լայն հանրությանը:
Հավելյալ տեղեկությունների համար՝ http://armchoir.com/
ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ
գեղարվեստական ղեկավար և խմբավար
Երաժշտական գործունեության առաջին քայլերն սկսել է ջութակահարի մասնագիտությամբ: Այնուհետև զուգահեռաբար սովորել է սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն, ուսումը շարունակելով Սանկտ Պետերբուրգում:
Մասնագիտական մեծ փորձ է ձեռք բերել, աշխատելով՝
- Երեվանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եվ երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբ:
- Կոնսերվատորիայի երիտասարդական երգչախումբ՝ հանրապետական մրցույթի ՚՚՚«Gran-pri» մրցանակ, որին համատեղ Էմին Խաչատրյանի դասարանում եղել է ասիստենտ ստաժոր :
- . Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եվ գլխավորն դիրիժոր : Նույն ժամանակահատվածում նաեվ Գյումրիի կամերային երգչախմբի գեղ ղեկ եվ գլխավոր դիրիժոր(1992-2000)
- . Երեվանում ստեղծում է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը : Բացառիկ հաջողություններ հանրապետությունում եվ բազմաթիվ հյուրախաղեր (1995)
- 2000 –ից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եվ գլխավոր դիրիժոր :
Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում( Սեն-Լուի, Սալ Գավո), Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում(Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում), Հանովերում , Ֆրանկֆուրտում ,Ստրասբուրգում, Բերգամոյում(Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ համատեղ ):
ARS POETICA ձայներիզի թողարկում աշխարհահրչակ ECM ձայնագրման ստուդիայի կողմից , ձայներզի ամբողջական ինֆորմացիան անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական կատալոգի պատվավոր էջերում :
Հայաստանի մշակութային կյանքի եվ երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացու» անվան մեդալով:
2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչի բարձր կոչմանը:
ԱՐՄԵՆ ԱՐԱԲՅԱՆ
մասնաճյուղի ղեկավար
ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է: 1975թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: 1978թ. որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988-ին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը: 1991-93թթ. ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենն է եղել: 1993թ. նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ:
1996-97թթ. ծառայել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1997-ին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007-ից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է իսկ 2011-ին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
ՀՊԿԵ


_MXdZO.png)
